Սա է այս իշխանության դաժան ու գարշելի կերպարը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բռնության ենթարկված, 4 տարի կոմայի մեջ գտնված և 2023 թվականին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել: 4 տարի առաջ, դաժան ծեծի ենթարկելու և սպային կոմայի հասցնելու համար 5 տարի ժամկետով դատապարտված անձին, ըստ Մխիթարյանի հարազատների, վաղաժամ ազատ են արձակել: […]