25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2024

Հիվանդությունների թիվը քառապատկվել է. /Տեսանյութ/

BBC -ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի իշխանությունները առողջապահության ոլորտում արտակարգ դրություն են հայտարարել՝ փորձելով զսպել դենգե տենդի տարածումը: Բրազիլիայում մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հունվարին քառապատկվել է։ Ռիո դե Ժանեյրոն այս տարի գրանցել է 10000 դեպք՝ 2023 թվականի 23000-ի դիմաց: Դենգեն կարող է առաջացնել ջերմություն, ուժեղ գլխացավ, ցավ […]

Xiaomi-ի նոր բյուջետային հեռախոսը /Տեսանյութ/

Համացանցում հայտնվել է Xiaomi Redmi A3 բյուջետային սմարթֆոնի առաջին կենդանի լուսանկարը, որը առաջին հայացքից նման է ընկերության ամենաթանկ սարքերից մեկին՝ Xiaomi 13 Ultra-ին: Ընդ որում, այն կարժենա ընդամենը մոտ 75 դոլար։ Համաձայն ցանցից արտահոսած տեղեկատվության՝ սմարթֆոնը կունենա 6,71 դյույմանոց էկրան՝ 1600 x 720 պիքսել թույլատրությամբ և 90 Հց կադրերի հաճախականությամբ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն (ևս […]

Ինչի վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը. Փաստ

Ukraina.ru-ն «Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից. Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության նախկին մակարդակի պահպանումն անհնար է «ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա իր զինված ուժերը բարեփոխելու հարցում: Հայաստանի […]

Քննչական կոմիտեն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել կալանավորված կանանց հանդեպ. Հրապարակ

Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել «Սիներջիի» ներկա եւ նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլեւ, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել: Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, եւ նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես […]

ԱԱԾ մեկուսարանը պետ չունի. Ժողովուրդ

ԱԱԾ մեկուսարանը արդեն 5 օր է, ինչ մնացել է առանց պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ, բայց դեռ վերջնական որոշում չկա։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ական […]

Ժաննա Անդրեասյանը 200-ից ավելի ուսանողների ցանկանում է անօթեւան թողնել. Հրապարակ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվար ամսին 200-ից ավելի ուսանողների ցանկանում է անօթեւան թողնել։ Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանն այն ժամանակ, երբ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը նոր է սկսվել։ Մեզ հասած տեղեկություններով, հանրակացարանի բնակիչներին մինչեւ մարտ ամիսը ժամանակ է տրվել, որպեսզի լքեն հանրակացարանը: Իսկ թե նրանք որտեղ պետք է բնակվեն, […]

Երեւանի փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել իշխող ՔՊ կուսակցությանը իբրեւ նվիրատվություն. Ժողովուրդ

Երեւանի փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իբրեւ նվիրատվություն: Կոռուպցիայի դեմ պայքարող հեղափոխականներին այս թվերը չեն հետաքրքրում: Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները: Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է եղել» կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
ՀունվարիՄարտի