22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2022

Ռազմական և Ավիացիոն համալսարանները կմիավորվեն՝ կստեղծվի ռազմական ակադեմիա. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ։   «Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոներ և համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար։ Այն […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

«Ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից»․ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ. Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ: Այս անգամ թիրախում է Hayeli. am–ի, «Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով: Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ: […]

Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 43. «Ժողովուրդ»

2018 թվականի մայիսի 8-ին «Ելք» խմբակցության անունից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։ Ի հակադրություն […]

«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն Դարբինյանին

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում էր կատարել.   «Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, […]

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Փաշինյանին վիրավորելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, եւ գործերը՝ քննվում: Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի