22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2022

Արցախահայությունն այժմ ապրում է ականներով և չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին  փաստահավաք առաքելությունից, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ANCA-ից: «Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ,  անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի, արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով […]

«Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020թ. ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հե՞տ ես, թե՞ նրանց դեմ: Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, […]

«Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ․․․ պետք է կոտրենք այդ կարծրատիպը»․ Արսեն Թորոսյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:   «Ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պարզապես չեն կարողանում խոսել ռուսաստանցի համանախագահի հետ՝ Ռուսաստանի կամ հակառակ կողմի չուզելու պատճառով։ Եվ ինձ համար մի փոքր տարօրինակ է այդ […]

Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ․ «Փաստ»

Երեկ քպականներն իրենք իրենցով ԱԺ նիստ արեցին, քվեարկեցին և, ըստ այդմ, դադարեցրին Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Դրան հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին: Այնուհետև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից […]

Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը երբ որևէ մեկին պաշտոն է տալիս ընդամենը մտածել է պետք՝ ինչպե՞ս է բռնել նոր զոհին։ Նա իր բոլոր պաշտոնյաների հետ կապված ունի «կոմպրոմատներ»։ Այսինքն տիրապետում է տվյալ պաշտոնյայի , մարդու հեղինակության, վարկանիշի անկմանը բերող տեղեկությունների։ Այսինքն մինչև պաշտոն տալը տվյալ անձին գցում է սարդոստայնի մեջ և սարդոստայնից դուրս գալու միակ ելքը մնում է […]

Իմ պայքարը վաղուց քաղաքական չէ. Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբսւքյան իր էջում գրել է.   «Իմ պայքարը վաղուց քաղաքական չէ:   Այն իմ եւ մնացած բոլոր երեխաների աչքերին նայելու իրավունք ունենալու պայքար է: Այն գոյաբանական պայքար է։   Այն իր տղաներին լավ պետություն թողնելու գերնպատակն ունեցող հոր պայքար է»։

Իշխանը էլի Իշխան է մնալու, դուք ձեր մասին մտածեք. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ընտրված պատգամավորին զրկել ԱԺ համապատասխան պաշտոններից, պատգամավորի ընդդիմադիր գործունեության համար, կարող է միայն անսահման վախ ունեցող տականքը․․․Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խորհրդարանում պաշտոններ ունենա թե՝ ոչ, մեկ ա, դուք գնացողն եք, եւ անփառունակ է լինելու վախճանը ձեզ․․․   Ճիշտ այնպես ինչպես այսօր ոստիկանական հոծ շարքերի ետեւում […]

«Վերջը մոտ է. Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ ինչ գործընթացներ են գնում». Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 66 պատգամավորի կողմ քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։   Նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելը պայմանավորեց նրանց բացակայություններով, պատգամավորներին մեղադրեց փողոցային պայքարի ժամանակ բախումներ հրահրելու, ատելության խոսք օգտագործելու մեջ։ 168 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի