22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն Դարբինյանին

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում էր կատարել.

 

«Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է։

Նորահայտ «սահմանադրագետները» սակայն (որոնց զգալի հատվածին իրեն հարգող անգամ սրճարանի դռնից ներս չէին թողնի` ֆեյսկոնտրոլը չանցնելու պատրվակով) կարծես պաշտպանելու են պետականաքանդ այս մոտեցումը։ Եվ ուրեմն` մենք երաշխավորված չենք հետագա արհավիրքներից։

 

2015 թվականի Սահմանադրության մեջ կա այնուամենայնիվ մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. դա 38֊րդ հոդվածն է, որում երաշխավորված է համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական և հետազոտական ազատությունները։ Այս հոդվածը որոշ չափով մեղմում է իմ բացասական վերաբերմունքը գործող Սահմանադրության տեքստի և իմաստի նկատմամբ։

Մենք ազգովի պիտի հասկանանք ու ընկալենք, որ ազատ, ինքնակառավարվող, ինքնատիպ, իրական գիտական և հանրային լիդերների կողմից ղեկավարվող համալսարանները Պետության և Քաղաքացիական հասարակության հիմնաքարերից են։ Եվ դրանք խարխլելը (ինչին լծված են եղել ՀՀ բոլոր իշխանությունները, ներառյալ` այժմեանը) կործանարար պետաքանդություն է։
Ճանաչենք և Մեծարենք իրական Արժեքները։
Շնորհավոր Սահմանադրության Օր!!!»,-գրել էր նա:

Ֆեյսբուքում շատերը այդ գրառումից հետո Արմեն Դարբինյանին հիշեցրեցին իր սողացող փոխակերպումների մասին:

Ի պատասխան` Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է.

«Անդրադառնալով այս գրառմանը` հիշեցնեմ Արմեն Դարբինյանին. Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ (չնայած ձեր նմանները արժեքների մասին միշտ են մոռանում)։ Այդ կարծիքը ե՞րբ էր փոխվել, 2018 թվականից հետո երևի։ Արժեքները փոխվեցին այն ժամանակ, երբ ձեր ուսանողներին ստիպողաբար ուղարկում էիք մերժել Արցախի հերոսին, աջակցություն հայտնելու ծախու լրագրողին։ Պաշտոն էիք ուզում, որը չստացաք, դրա համար էլ այսօր միտքդ փոխվել է։ Ամեն ինչ տեսել ենք ու լավ հիշում ենք։ Ամոթ է պարզապես!!!

Շնորհավոր Սահմանադրության օր։ Ճանաչենք ու գնահատենք իրական արժեքները !!! »:

Վերջում Հենրիխ Դանիելյանը Արմեն Դարբինյանին խորհուրդ է տվել` գնա մեկից երգ արտագրի ու երգի` ավելացնելով լուսանկար այն մասին, թե ինչպես էր ժամանակին Սերժ Սարգսյանի գովքը անող գրառում կատարել նույն ֆեյսբուքում և Փաշինյանի գալով` անմիջապես ջնջել այն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ