21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2022

Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո Շուռնուխում ու Որոտանում ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելել է Շուռնուխ և Որոտան գյուղեր։ Նրա փոխանցմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։   «Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։ Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, […]

«Այդ օրը եկել է… Վարպետ…»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կարդում եմ՝ Թուրքիայի հայկական կազմակերպությունները դրական են գնահատել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերը… Կներեք, իսկ Թուրքիայից քանի՞ հայ է մասնակցել պատերազմին, որ մեր զավակների արյան գնով ուզում է իր տեղն ամրացնի Թուրքիայում և դեռ իրենց էլ իրավունք են վերապահում կարծիք հայտնելու… խնդրում եմ, ով գիտե, պատասխանի… […]

Ալիևն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կլաարն Ալիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ու խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։ «Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջև ծառացած […]

Կանխիկի սահմանափակումը ստվերը չի կրճատելու, այլ՝ լրացուցիչ գլխացավանք է դառնալու․ տնտեսագետ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը 300 հազար ՀՀ դրամը գերազանցող գործարքները պարտադրում է իրականացնել անկանխիկ, իսկ առանձին գործարքների դեպքում սահմանվել են ավելի փոքր սահմանաչափեր։ Ըստ տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի՝ կանխիկի սահմանափակումը ստվերը չի կրճատելու, ընդհակառակը, լրացուցիչ գլխացավանք է դառնալու: «Օրինակ՝ գրավատները […]

Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ. Վահե Հովհաննիսյան

Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։ Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի   […]

ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի. «Հրապարակ»

«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ […]

ՔՊ-ականները Մեղրիում փարթի են արել. «Հրապարակ»

 «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչեւ որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել […]

Ով է ԳՇ պետ նշանակված Ասրյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի