03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է ԳՇ պետ նշանակված Ասրյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:

Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, ՊՆ նախարարի տեղակալ, եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, բայց նրան դեռես մեկ տարի առաջ նոր պաշտոն էին տվել: 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Է. Ասրյանը նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ասրյանի շուրջ ուշագրավ զարգացումները այսքանով չեն սահմանափակվում: 2021 թվականին ԱԺ-ում սահմանային լարվածությունը քննարկելու նախաձեռնություն էր եղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից եւ քաղաքական իշխանությունը Ասրյանին էր ուղարկել ԱԺ:

Այդ ժամանակ Ասրյանը ԱԺ-ում ելույթ էր ունեցել, կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ տվել. ՊՆ-ում նրան հայտնել են, թե նա ազատված է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, գնա Արցախ, լինի այնտեղի ԳՇ պետ: Արդյունքում մեկ տարի անց նրան կրկին բերեցին եւ նշանակեցին ՀՀ ՊՆ ԳՇ պետ, ՀՀ ՊՆ նախարարի առաջին տեղակալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ