ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի տարբեր վարչական շրջաննեում և հարակից քաղաքներում քաղաքացիները կոչ են անում կանգնեցնել Նիկոլին և իր բերած աղետը»:
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արա այ հայասպան դավաճան, էդ ինչ կարգի ես վախեցել որ մի գոռոցից գլխակավոր շներդ մարդկանց առեւանգում տանո՞ւմ են Այսօր կառավարության դիմաց ՀՀԿ երիտասարդներին բերման չեն ենթարկել, նրանց առեւանգել են բիրտ անհամաչափ ուժ կիրառելով: Պատասխան եք տալու, լավ իմացեք։ Մենք ունենալու ենք ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ»:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի «խաղաղության օրակարգ» պաշտպանելը նշանակում է համաձայնվել Արցախը եւ մասնավորապես Շուշին տեսնել Ադրբեջանի կազմում։ Սաղիդ գլխի տակ «փափուկ բարձ» է դնելու ու իր «կառուցողական» գործընկերոջ հետ իր «սեւ» գործն է անելու»:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, […]
Կենտրոն հ/ը