22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2022

Հույս ունեմ՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության. անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։ Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։ «Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, […]

«Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի։ Մեր պայքարն ու իշխանության փոփոխությունը կանխելու կամ նվազագույնին է հասցնելու պատերազմի հավանականությունը և մեր ժողովրդի համար բնականոն զարգացման հնարավորություն ստեղծելու»։

Ուժեղացրել է անվտանգությունը, ավելի կասկածամիտ է դարձել. «Փաստ»

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։ Ինքը՝ Փաշինյանը, հուշահամալիր էր այցելել թիմակիցներից առանձին, նրա հետ էին միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ կառավարության […]

Ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել․ «Իրավունք»

«Իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հանրության մեջ «ներարկել», թե այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, հանրահավաքները կարող են պատերազմի պատճառ դառնալ: Մինչդեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: – Սրանք ներպետական խնդիրներ են, իսկ եթե կան […]

Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 25֊ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Կա մեկ այլ բան էլ, […]

Արայիկ Հարությունյանը հավատո՞ւմ է իր ասածին. «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։ Ընդդիմադիրները տարակուսած հակադարձել են` եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, […]

Իշխանությունները փոշմանել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը: Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել […]

Ի հիշեցում Փաշինյանի՝ իր լուսանկարով ու ստախոս գրությամբ պաստառը փակցրեցի արագաչափի վրա․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մի լուսանկարի պատմություն… Այսօր Դիմադրության իրազեկման երթի ժամանակ Կոմիտաս պողոտայում Իշխան Սաղաթելյանը ելույթով նշեց, որ նիկոլականությունը 2018-ից առաջին իսկ գործողություններից սկսյալ սկսեց սուտ խոստումներ տալ, որոնք իշխանության գալուց հետո որեւէ մեկը չկատարեց։ Դրանցից մեկը շատերը կհիշեն՝ արագաչափերի արգելուման խոստումն էր։ Ի հեշում այդ չկատարված սուտ խոստման, իր լուսանկարով […]

Սա կոլեգաների շրջանակներում հայտնի ա մոլեռանդ նիկոլական զոմբի

Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արդեն բոլորիս հայտնի էս նիհար սիրուն սիմպատիչնի 2725 կիլոյանոցը Գյունաշյան Գուրգենն ա, ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության հանցավոր խմբավորումների և զինված հանցագործների վնասազերծման բաժնի պետը։ Թե սա ինչի ա եկել ու փորն իրանից 4 կիլոմետր առաջ գցած կանգնել, հուսով եմ հասկանում եք։ Սա կոլեգաների շրջանակներում հայտնի ա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված