22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2022

Մեր սև սիրտ, ձեր Հարկատուի օր. «Փաստ»

Նախօրեին շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»: Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ […]

Իշխանության վախերը. Ինչու են մերժել ընդդիմությանը․ «Հրապարակ»

Երեկ տեղեկացանք, որ ապրիլի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված խորհրդարանական լսումները, որ նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, չեն կայանալու։ ԱԺ-ից դա բացատրել են «տեխնիկական խնդիրներով», ինչը դաշինքը որակել է ապօրինաբար խոչընդոտելու քայլ։ Լսումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով էին, նախատեսվում էր ընդունել հայտարարություն ու «հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի […]

ՔՊ-ն զբաղված է Տիգրան Ավինյանի PR-ով. «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն։ Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի։ «Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում […]

Ինչ փոխվեց երեք տարում. Փաշինյանի հակասական հայտարարությունները. «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այժմ փաստերով. ինչպես հիշում եք, Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ։ Այստեղ Փաշինյանը բավականին հստակ նշել էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջները […]

Ինչո՞ւ է Փաշինյանը «Արմենիա»-ի օդանավով մեկնել Մոսկվա. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ոչ թե կառավարական ինքնաթիռով՝ «թիվ մեկ բորտով», այլ՝ «Արմենիա» ավիաընկերության օդանավով։ Կառավարության լրատվականից հայտնեցին, որ «թիվ մեկ բորտը» տեխսպասարկման է կանգնել, ուստի վարձակալել են «Արմենիա»-ի օդանավը։ Թե որքան գումար են հատկացրել բյուջեից օդանավի վարձակալության համար, կառավարությունից դժվարացան ասել։ Հարցին՝ «թիվ 1 բորտը» տեխսպասարկմա՞ն է կանգնել, թե՞ տեխնիկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված