02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ. «Հրապարակ»

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ։ Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա՝ տարբեր երկրների քաղաքացիներ։ Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ եւ Ղրիմի […]

Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում. «Հրապարակ»

«Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։ Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ եւ 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական […]

Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. «Հրապարակ»

. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։ «Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել […]

Ինչ աշխատուժ է ժամանել Իրանից և ինչպես է հաջողվել ապահովել իրանցիների մուտքն Արցախ․ «Ժողովուրդ»

«Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականցանելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ աշխատուժ է եղել, բայց գիտեմ, որ արտասահմանյան մասնագետներ են գալիս, […]

Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ․ «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել […]

Փաշինյանը կպայթեցնի կա՛մ իր իշխանությունը, կա՛մ Հայաստանը. Արտակ Զաքարյան

Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ խոշոր չարաշահումներ թույլ տալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ ձեռք են բերվել անորակ հրթիռներ, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս։ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԱԾ-ն տարածեց մեկ այլ հաղորդագրություն, […]

Պատեհ պահին, եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ կլինենք պայքարը շարունակել բացառապես խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան

Երկու տարի առաջ էլի հավաքվել էինք ասյտեղ քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի  վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: «Եթե կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը, որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի