27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Մեկ օրում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք, մահվան՝ 6 դեպք

Օգոստոսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 610 դեպք, որոնցից 221 590-ն` առողջացած, 4658-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: […]

Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը. ՊԲ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ, հայտնում են Արցախի ՊԲ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]

«Ամենքը փնտրում են քեզ» (Մարկ. 1:37)

Մեր և մեր շրջապատում եղած շատերի կյանքում ականատես ենք լինում այնպիսի իրավիճակների, երբ մարդիկ փնտրում են Աստծուն: Սա միանգամայն բնական երևույթ է, քանզի այն հանդիսանում է յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորագույն ձգտում: Աստծուն փնտրելու համար կա՛մ պետք է Նրան արդեն ճանաչած և կորցրած լինել, կա՛մ երբևէ ճանաչած չլինել: Աստծուն փնտրելու համար նախ պետք է իմանալ, որ […]

ՔՊ-ական պատգամավորի մեծ ցանկությունը թիմում չընդունվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որեւէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որեւէ հանձնաժողովի նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, եւ մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» […]

Սուրեն Պապիկյանն իրեն վարչապետի կարգավիճակ է տվել. բոլոր կարևոր հարցերը նա է որոշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկացնելու համար: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանը իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի ասել, բոլոր հարցերը զեկուցվում […]

Աստված էլ բեթարից ազատի․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․ Հայաստանում ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքով պաշտոնների նշանակելու ավանդույթը նախկինների օրոք գնալով թուլանում էր: Նախկինները հասկանում էին, որ 21-րդ դարում ԽԾԲ-ով երկիր կառավարել հնարավոր չէ: Եթե, իհարկե, մենք չենք ցանկանում հետ մնալ մեր հարևաններից՝ ունենալով Ղարաբաղի խնդիր և երկու կողմից շրջապատված լինելով թշնամիներով: 2018-ի իշխանափոխությունից հետո կարծում էինք, որ այլևս չենք առնչվելու այդ երևույթին: […]

«Ընտրությունների վրով 60 մանեթ փող են տվել»․ կաշա՞ռք Սյունիքի մարզպետարանից․ Զանգեզուր TV

Նյութի աղբուրը՝ Զանգեզուր TV Սյունիքի համայնքապետեր ու վարչական ղեկավար են կալանավորվել՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Իսկ ահա Սյունիքի մարզպետարանը ընտրություններից առաջ գումար է տվել մարդկանց, սակայն որևէ իրավական հետապնդման չի ենթարկվել, ինչը խիստ կասկածելի է։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի