24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2021

Հաստատվել է կորոնավիրուսի 692 նոր դեպք, 370 առողջացած, մահվան 16 դեպք

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, […]

Արսեն Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Նա կառավարությունում աշխատելու տարիներին իր գործունեությամբ հասցրել է հենց թիմում բազում թշնամիներ ձեռք բերել: Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ […]

Նույն երգը, նույն ջուրը, նույն ջրաղացը. «Փաստ»

Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը կանգնած է բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով փլուզվեց Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային ճարտարապետությունը։ Եվ այն նորից կառուցելու խնդիր կա։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես ստացվեց, որ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումը Հայաստանը չէր հաշվարկել հնարավոր սպառնալիքները։ Պատասխանը շատ պարզ է՝ իրական խնդիրների լուծման վրա կենտրոնանալու փոխարեն, […]

Պատգամավորներին կարգելե՞ն նիստերի դահլիճ հեռախոս տանել. «Հրապարակ»

Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել եւ լուսաբանել դահլիճի դեբոշները, եւ այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով […]

Սուքիասյանը զայրացրել է նաև իր իսկ թիմակիցներին. «Փաստ»

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս, ի թիվս այլոց, ԱԺ ամբիոնից, ապա նաև լրագրողների հետ ճեպազրույցում լուրջ մեղադրանքներ հնչեցրեց նաև Վազգեն Սարգսյանի հասցեին՝ նրան բացահայտ մեղադրելով պետական հեղաշրջման, ինչպես նաև բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մեջ։ «Գռզո» մականունով հայտնի պատգամավորի այդ […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

Արցախի հարցը հետաձգվեց. «Հրապարակ»

Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որեւէ հիշատակում չկա Հայաստանի […]

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածների հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները․ Կապանի համայնքապետ

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրառում է կատարել․  « Հարգելի’ կապանցիներ Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի