14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2021

Փաշինյանը հրաժարվել է 136 UU 01 համարանիշից և վերցրել է երբեմնի նախագահական 001 UU-ն. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գնալ «սերժացման» ճանապարհով։ 2018-ին նա հեծանիվով էր աշխատանքի գնում, մտնում էր կառավարության գլխավոր մուտքից։ ԱԺ-ի ու նախագահականի այգին էր բացում այցելուների համար։ Առաջին քայլերից մեկն իրեն սպասարկող մեքենայի համարները փոխելն էր, որ չասեն՝ երկրի ղեկավարի մեքենան գոլդ համարներ ունի։ Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի համարանիշը՝ 001 UU, փոխեց՝ վերցնելով 136 UU 01 […]

Իշխանությունը համաներում կհայտարարի. «Հրապարակ»

Իշխանությունը համաներում կհայտարարի 44-օրյա պատերազմի ընթացքում միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց նկատմամբ։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, ակնկալվում է համաներումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկ տարին լրանալը։ Համաձայն նախագծի՝ համաներման տակ կընկնեն անձինք, ովքեր «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության […]

Հարյուրավոր կարմիր, սև բերետներ, ոստիկաններ, պարեկային ծառայողներ շրջապատել են Ազգային ժողովը

Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր ոստիկանական ուժեր՝ կարմիր, սև բերետներ, ոստիկաններ, պարեկային ծառայողներ։ Տեղակայել են նաև հատուկ միջոցներ գործի դնող մեքենաներ։ Պատճառն այն է, որ խորհրդարան է այցելելու Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Իշխանությունը փնտրում է ֆրոնտ գնացող զինվորների. «Հրապարակ»

ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը ե՛ւ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, ե՛ւ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որեւէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան […]

Երբ քաղաքի պատասխանատուն խոհանոցի դիզայներ է. «Ժողովուրդ»

Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երեւանի նախկին գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի