24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 23, 2021

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի […]

Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ ում. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ ում։   Հասարակության անգիտակից մասի մարտնչող տգիտության, կոնֆորմիստների անտարբերության, ընդդիմադիրների անկազմակերպվածության և վախվորած գլուխը պահող մտավորական էլիտայի լուռ համաձայնությամբ՝ նոր կառավարությունը արդեն նախապատրաստվում է ստորագրել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի ամբողջական կապիտուլյացիայի հերթական փաստաթղթերը։   Նույնիսկ Նիկոլն իր […]

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 […]

Սրանք 44-օրյա պատերազմին Ստեփանակերտի բունկերներում մեր Հայրենիքի եւ մեր երեխաների ապագան որոշողներից էին. Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի՝ գոյություն չունեցող պետության (տես՝ կառավարության ծրագիրը) գոյություն չունեցող պաշտոնին սվաղվածը հանդիպել է գոյություն չունեցող մեկ այլ պետության ( տես՝ շրջապատող իրականությունը) գոյություն չունեցող գերատեսչության գոյություն չունեցող օբյեկտի հետ։ Հա, հիշեցնեմ, որ սրանք 44-օրյա պատերազմին Ստեփանակերտի բունկերներում մեր Հայրենիքի եւ մեր երեխաների ապագան որոշողներից էին։ […]

Վերաքննիչ դատարանն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել է։ Դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը։ 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրն ընդունեց Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել […]

Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15)

Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։  Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ […]

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- […]

Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում տրամաբանական քննադատության․ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը գրում է․ Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում որևէ մաթեմատիկական կամ տրամաբանական քննադատության: Ոնց հասկացա, օրենքը փոխելու հիմնական հիմնավորումն այն է, որ Երևանում, հատապես կենտրոնում, շինարարությունն ակտիվ է, իմաստ չունի խրախուսել: Կամ կենտրոնում առանց այդ էլ շենքերը խիտ են, էլ ինչու հարկային արտոնություն տալ: Եթե ուզում եք կենտրոնում շենքերը խիտ չլինեն, շինարարական լիցենզիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի