14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 5, 2021

«ԱԺ–ում որոշ ուսապարկեր շարունակում են կախվել իմ քաղաքական կապիտալից․․․ Շարունակեք կախվել, երեխեք»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային Ժողովում որոշ ուսապարկեր շարունակում են կախվել իմ քաղաքական կապիտալից, ինչը միայն ողջունելի է, քանզի որքան կախվեն այդ կապիտալից, այնքան նա էլ ավելի կմեծանա։ Շարունակեք կախվել, երեխեք։ Այդ կապիտալը այս ժամանակահատվածում հենց ձեր համար էլ նախատեսված է»։

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 6-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի մերդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: ԹԵՄԱ՝  ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով. ինչո՞ւ է նման որոշում կայացվել. օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարչին  արգելել են մուտք գործել ԱԺ.  ԱԺ-ում  ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների  ռիսկներն ու հետևանքները:

«Դուք ի՞նչ եք ուզում դառնալ, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ». Մամիջանյանն՝ իրեն «փոքրիկ Արմեն Աշոտյան» անվանած ՔՊ-ականին

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։ Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը։ «Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում», – ասաց ընդդիմադիր պատգամավորը։ […]

Չեմ պատրաստվում ձեզ խնդրել. ձեր պահվածքն ինձ ամենևին չի հետաքրքրում. Էդուարդ Աղաջանյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, թե այլևս չի պատրաստվում ընդդիմությանը խնդրել, որ վերադառնան կառուցողական դաշտ։ «Ես չեմ պատրաստովւմ ձեզ շարունակ խնդրել, որ տեղափոխվեք կառուցական դաշտ։ Ձեր հետագա պահվածքն ինձ այս պահին ամենևին չի հետքրքրում, որովհետև ձեր հետ, թե առանց ձեզ, մենք պատրաստվում ենք իրացնել ժողովրդի կողմից մեզ տված մանդատն ու օրնիբուն […]

Այսօր Գերաշնորհ Արշակ Սրբազանի ծննդյան օրն է

Գերաշնորհ Արշակ Սրբազան, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը։ Տասնամյակներ շարունակ Դուք, մեծագույն նվիրումով, բարձր եք պահում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի մարդկային առաքինության ու խորիմաստության բարի համբավը։ Մեր կենսունակության հիմքը ոգեղենությունն է ու հավատի զգացումը։ Ձեր հայաշունչ ձեռնարկումները զգալիորեն նպաստում են ազգային ինքնության դիմագծի պահպանմանը։ Սրբազան Հայր, կրկին ու կրկին շնորհավուրում եմ Ձեզ, ցանկանում եմ […]

ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան

Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ. նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Այս մասին հաղորդում է Panorama.am-ը: Կայքը նշում է, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված […]

Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ալիևը․ hetq.am

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած հարցմանն ի պատասխան։  Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է սկսել սահմանազատման բանակցություններ և կնքել խաղաղության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի