15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան

Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ. նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Այս մասին հաղորդում է Panorama.am-ը:

Կայքը նշում է, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։ 

ԱԺ-ից տեղեկացնում են, որ իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը,  տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Ընդգծենք, որ վկայակոչվող իրավական ակտի հավելվածի 2.8 կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնեց արձակուրդ, իսկ Ալեն Սիմոնյանին հանձնարարվեց այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։

Նշենք, որ Panorama.am-ի լուսանկարիչը ԱԺ-ի Բաղրամանյան, Դեմիրճյան փողոցներում գտնվող անցագրային կետերից որևէ մեկում չի լուսանկարել։

Շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։

Լուսանկարներից մի քանիսն էլ արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, որտեղ պահպանության ծառայության աշխատակիցները, որ դեմքը թաքցնելու խնդիր ունեն փաստորեն, ուղիղ ու բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Panorama.am-ը լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու փաստի վրա հրավիրում է  այն լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը, որոնք իրապես մտահոգված են Հայաստանում խոսքի ազատությամբ, լրագրողների մասնագիտական գործունեության, տեղաշարժի սահմանափակումներով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ