15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Սարսափելի էր. կրակոցները կարմիր լույս էին արձակում. Երասխի բնակիչ

NEWS.am-ը գրում է․ «Գիշերը շատ ահավոր էր, քնած էինք, զանգեցին բարեկամները, ասեցին՝ երեխեքին քնից հանեք, հեսա գալիս ենք ձեզ տանենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երասխ գյուղի բնակիչներից Սվետլանա Գրիգորյանը: Ահավոր կրակոցներ էին, մեկ-մեկ շտապօգնության մեքենայի ձայն էր լսվում: Հարեւաններով հավաքվել ենք, գիշերվա սարսափներն ենք իրար պատմում: Անընդհատ զանգում էին հարազատները, հարցնում՝ ոնց է վիճակը, […]

Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու […]

Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը․ Գեղամ Նազարյան

Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսեւորումներից մեկն էր: Ընդամենը: Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար: Ես շնորհակալություն […]

«Հիշե՛ք, ով լուծեց դավաճանի խնդիրը, նա հայոց պատմության մեջ կմնա որպես պետության ու պետականության փրկիչ․․․ խնդիրը Երևանում է նստած»

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդիրը Երասխում չէ, խնդիրը Երևանում է։ Ու քանի դեռ Երևանի խնդիրը չենք լուծել, Երասխում խնդիր չենք կարողանալու լուծել։ Չենք կարողանալու լուծել խնդիրը Տավուշում, Գեղարքունիքում․․․ Ու հիշե՛ք, ով լուծեց դավաճանի խնդիրը, նա հայոց պատմության մեջ կմնա որպես պետության ու պետականության փրկիչ։ Հ․Գ․ Հենց սա այլևս չեղավ, ամեն բան կփոխվի գլխիվայր՝ […]

Գիշերը Գեղարքունիքում լարված է եղել․ կրակոցներ են հնչել․ «Հրապարակ»

Ողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաձգային զենքներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մենք կապվեցինք Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։  Մեր հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հրաձգային զենքեր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 194, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 716-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4572 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 20-ի դրությամբ մահվան […]

«Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի։ Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը […]

Մինչև ժամը 02։00, ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են գնդակոծել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը․ ՊՆ

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում […]

Ադրբեջանը Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ է ներկայացրել. Տիգրան Աբրահամյան

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրյա հաղորդագրություններով հանրությանը փոխանցում է սահմանին Երասխի հատվածում լարվող իրավիճակի մասին։ Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի