Պատերազմից 2 ամիս անց Սասուն Միքայելյանը հայտնվեց /տեսանյութ/
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի դեմ, շատ արագ տեղափոխվելու է Իրանի տարածք։ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ փոխանցելով իրանցի գործընկերների ասածը, թե Հայաստանին պատերազմի ընթացքում բազմիցս օգնություն է առաջարկվել, սակայն Երեւանը մերժել է։ Հոխիկյանի խոսքով՝ ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով Մերձավորարեւելյան տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվում։ Ըստ այդմ՝ […]
Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին զրույցում հայտնել է Գուրգեն Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։ Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել […]
«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»,- գրել է Սեյրան Օհանյանը կից հրապարակելով լուսանկար։
Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում առաջարկել է 2022 թվականին Շուշին հռչակել իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից ու Շուշին թշնամուն հանձնելուց հետո […]
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես […]
Գերիների վերադարձի հետ կապված նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն դեմ քվեարկած «Իմ քայլը»-ը խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ազգային փոքրամասնությունների օր հռչակելու նախագիծը:
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են […]
Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թերթի տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանի հետ ցանկացել է հանդիպել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը մերժել է՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհի […]