23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» շարժական սառնարաններ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ

Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։ Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին՝ կարիքների համար։

Փաշինյան-Ալիև օպերատիվ կապը շարունակում է գործել

Փաշինյան-Ալիև օպերատիվ կապը շարունակում է գործել, գրում է @Tzhvzhik տելեգրամյան ալիքը: «Փաշինյանը փորձել է պաշտոնական Բաքվին հասկացնել, որ իրեն հարկավոր է նախընտրական քարոզարշավի ժամանակ գոնե ինչ-որ արդյունք ցուցադրել հանրությանը, այլապես «նախկինների ռևանշի» հավանականությունը կտրուկ ավելանում է, ինչը չի ուզում նաև Ալիևի ռեժիմը: Այլ կերպ ասած՝՝ ռազմագերիներն այսօր «ոչ միայն Ալիևի ռեժիմի գերիներ» են, այլև «Փաշինյանի ռեժիմի» և […]

Նիկոլը անասնային ինքնապահպանման բնազդով ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․ «Արևելյան բազարը թուրք Նիկոլի, թուրք Իլհամի և իրենց թուրք գործակցողների միջև հարաբերությունների միակ հասկանալի ձևն է։ Եվ այդ «բազարը» մոտենում է ավարտին։ Նիկոլը բանակցում է երկու ճակատով՝ ներքին և արտաքին։ Հայաստանում Նիկոլը պայմանավորվել և պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ։ Առաջիկայում կհայտնեմ մանրամասները և […]

Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից և հիմա վայելում է հաղթանակը. Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած ժողովրդականությանը: Այս մասին տեղեկանում ենք inosmi.ru կայքից: Նոյեմբերի 9-ից հետո ժպիտը չի հեռանում Ալիևի դեմքից: Երկար ժամանակ չվայելելով համաժողովրդական սեր, 2003-ին իշխանությունը ժառանգելով իր հորից և ապրելով շքեղության մեջ՝ այժմ Աիևը վայելում է այս անձնական, համբերատար […]

Ի՞նչ ծանր ու ցավալի որոշումների մասին է խոսքը, գուցե Արցախը Ադրբեջանի կազմում ներգրավելու մասին է. Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրել է. Նոր ստրես չապրելու համար, Արցախի ոչ բարով նախագահ Արայիկ Հարությունյանը զգուժացնում է….. «Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում եւ հանրության հետ երկխոսությունից հետո` մենք պետք է առաջիկա տարիների քաղաքական որոշումների առումով՝ միշտ հիմքում ունենանք հանրային տրամադրությունները, բայց նաեւ հանրությանը ներկայացնելով ստեղծված իրական վիճակը» Արայիկ Հարությունյան Հարգելի Արցախցիներ, իսկ […]

«Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում մեծ դեր է խաղացել արբանյակների օգտագործման գործոնը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: «Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում կատարված աշխատանքների մասին, պետք է նշեմ արբանյակները: Որպես այս ոլորտի պատասխանատու՝ դուք քաջատեղյակ եք այս ամբողջ աշխատանքին: Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում […]

ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին: «Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ […]

Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից, հերքել զրպարտությունը

Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի […]

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը չէր կողմնորոշվում՝ արդյոք իր գաղափարն է, որ ԱԺ-ն լուծարվի առանց Փաշինյանի հրաժարականի

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը չէր կողմնորոշվում՝ արդյոք իր գաղափարն է, որ ԱԺ-ն լուծարվի առանց Փաշինյանի հրաժարականի. վերջում պատասխանեց «այո»՝ ծիծաղելով ինքն իր ասածի վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի