19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից և հիմա վայելում է հաղթանակը. Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած ժողովրդականությանը: Այս մասին տեղեկանում ենք inosmi.ru կայքից:

Նոյեմբերի 9-ից հետո ժպիտը չի հեռանում Ալիևի դեմքից: Երկար ժամանակ չվայելելով համաժողովրդական սեր, 2003-ին իշխանությունը ժառանգելով իր հորից և ապրելով շքեղության մեջ՝ այժմ Աիևը վայելում է այս անձնական, համբերատար կերպով նվաճած հաղթանակը:

Ալիևը կարողացել է օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից. մասնավորապես, 2020-ի հուլիսին, երբ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասել է. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» ՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության զայրույթը: Ալիևը նաև հմտորեն օգտվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա համաշխարհային հանրության ուշադրության գործոնից:

Հաղթանակը տանելով՝ Ալիևը դուրս է գալիս դժվար իրավիճակից: 2014 թվականից ի վեր նավթի գների անկումը ծանր հետևանքներ է ունեցել այդ երկրի՝ մեծապես ածխաջրածիններից կաված տնտեսության վրա: 2020 թվականին, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների, նավթը կազմել է Ադրբեջանի արտահանման 90%-ը և ՀՆԱ-ի մեկ երրորդը: Covid-19 համավարակի դեմ պայքարի համար սահմանված խիստ սահմանափակումները ծանր հարված են հասցրել աղքատ բնակչությանը ՝ սրելով սոցիալական անհավասարությունը: Շքեղ Բաքվում, որն իր երկնաքերերով և ճանապարհներին ճոխ ամենագնացների առատությամբ հավակնում է «Կովկասյան Դուբայ» կոչմանը, իրականում անթիվ հետնախորշեր են թաքնված:

Ադրբեջանի քաղաքական համակարգը դասավորված է համապատասխան կերպ. Իլհամ Ալիևը ընտրվել է երեք անգամ (2008, 2013 և 2018 թվականներին) ՝ ընտրություններում ստանալով ավելի քան 85% ձայներ, որոնք, ըստ ԵԱՀԿ-ի, նշանավորվել են բազմաթիվ խախտումներով … հաջորդ ընտրությունները նշանակված են 2025 թվականին: Խորհրդարանը հնազանդվում է նախագահի հրամաններին ՝ ազատվելով բոլոր ընդդիմադիրներից, իշխանության ինստիտուտները կատարում են դեկորատիվ գործառույթ: Ճնշվում է ցանկացած այլակարծություն:

Սակայն Ղարաբաղյան պատերազմից հետո անգամ Ալիևի ընդդիմախոսները սկսել են աջակցել նրան:

Ալիևի նախկին ընդդիմախոս լրագրողուհիներից մեկի խոսքերով՝ Ալիևը շատ է ամրապնդել իր դիրքերը պատերազմից հետո:

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսից հետո Ալիևը Զանգեզուրի շրջանը (հարավային Հայաստան) և Երևանը ներկայացրել էր որպես «Ադրբեջանի պատմական հողեր»: Լավատեսները կարծում են, որ նախագահը միայն հիշեցրել է, որ մինչև 1987 թվականը ադրբեջանցիների մի զգալի մասը բնակվում էր ժամանակակից Հայաստանի տարածքում:

Մեկ այլ տագնապալի ազդանշան է այն, որ 2021 թվականի փետրվարի 1-ից 12-ը Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժություններ պետք է անցկացվեն Թուրքիայի սահմանային Կարս նահանգում: Սա ամենակարևոր զորավարժությունն է, որը երբևէ իրականացվել է երկու դաշնակից պետությունների կողմից՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հարող տարածքում:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ