23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2021

5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են

Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխություններից: Ինչպես արդեն հայտնել ենք Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան, Վարաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կտեղափոխվի Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, իսկ Հայաստանի ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի […]

«Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր. Արտակ Դավթյան. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Mediamax»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞րն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը պատերազմի ընթացքում, պատասխանել է․ «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի […]

Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի կեղտոտ օրակարգերը հերքելու վրա. Գեղամ Նազարյան /տեսանյութ/

Ես չեմ ուզում, որ մեզ համար ամոթալի պատերազմից հետո մեր հավաքները հիշեցնեն, օրինակ հետհեղափոխական Ռուսաստանի էլիտայի փարիզյան  հանդիպումները, որոնք ուղղակի արձանագրում էին, որ ինչ վատ եղավ, որ էսպես եղավ և այլն։ Մենք ունենք երկիր, ճիշտ է ծնկի եկած, որը աջակցության կարիք ունի վերականգնվելու, իսկ դրա համար ընդամենը մի խոչընդոտ կա դա Նիկոլի հանցավոր վարչախմբի հեռացումն […]

Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Թուրքիայում և Ադրբեջանում քննարկում են, որ Հայաստանը միլիարդներ պետք է վճարի 30 տարի Ղարաբաղը և 7 շրջանները պահելու համար․ Իգոր Ստրելկով

Կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե իբր եթե բացվեն սահմանները, առևտուր լինի, տարածաշրջանի դեմքը կփոխվի։ Ու՞մ դեմքը կփոխվի. Ադրբեջանի՞, թե Թուրքիայի՞։ Իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ Թուրքիայում և Ադրբեջանում քննարկում են, որ Հայաստանը միլիարդներ պետք է վճարի 30 տարի Ղարաբաղը և 7 շրջանները պահելու համար։ Իսկ գիտի՞ Հայաստանի վարչապետը, որ նրանք անգամ […]

Հունվարի 26-ին Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ

Հայրենիքի փրկության շարժումը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների մարզային այցելությունները շարունակվում են: Վաղը՝ հունվարի 26-ին, Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, որտեղ կհանդիպի արարատցիների հետ, կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը, կպատասխանի արարատցիներին հուզող հարցերին: Հանդիպումը տեղի կունենա Արարատի մշակույթի կենտրոնում՝ ժամը 13:00-ին: Հ.Գ. Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք […]

Այս իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի․ Սեյրան Օհանյան /տեսանյութ/

«Նախապատերազմական ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի՝ միգուցե չգիտակցելով, բայց շատ վատ կլինի, եթե դա արել են գիտակցելով: Եթե դու ասում ես, որ մեկ է՝ գրված էր, որ այդ հողերը պետք է տայինք, ինչ է, մենք պետք է մտնեի՞նք պատերազմի մեջ, հետո նոր տայինք, միգուցե այդ հողերի վերադարձի հարցն այլ կերպ լուծվեր, մենք […]

Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում

Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչապետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ՝ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռևս այն ժամանակներից, երբ նա լրագրող էր: Սակայն ամեն ամիս ԱԱԾ պետ փոխող և զանազան այլ արկածախնդրությունների դիմող այս պարոնի գործողությունների հիմքում ոչ միայն խելապակասությունն է, այլև՝ անգրագիտությունը: Իրավունքի տեղեկություններով՝  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված