10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի կեղտոտ օրակարգերը հերքելու վրա. Գեղամ Նազարյան /տեսանյութ/

Ես չեմ ուզում, որ մեզ համար ամոթալի պատերազմից հետո մեր հավաքները հիշեցնեն, օրինակ հետհեղափոխական Ռուսաստանի էլիտայի փարիզյան  հանդիպումները, որոնք ուղղակի արձանագրում էին, որ ինչ վատ եղավ, որ էսպես եղավ և այլն։ Մենք ունենք երկիր, ճիշտ է ծնկի եկած, որը աջակցության կարիք ունի վերականգնվելու, իսկ դրա համար ընդամենը մի խոչընդոտ կա դա Նիկոլի հանցավոր վարչախմբի հեռացումն է։ Մտավորականների հավաքի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի» անդամ, պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։

«Մենք պետք է մեր քայլերով ոչ թե խեղճի, այլ ուժեղի տխավորություն թողնենք, հաղթածի, որովհետև մեր տղերքը առնվազն 5000 հոգի զոհվեցին, որ մենք ինչ-որ առաքելություն ունենք իրականացնենք, ոչ թե խեղճացած քայլենք և տխուր ոտանավորներ լսենք»,- ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ