Զախարովան՝ հայ և ադրբեջանցի մտավորականների երկխոսության մասին
Մոսկվան ամեն կերպ կողջունի հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում։ «Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդին՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է՝ նաև ՌԴ – ին»,- հավելել է նա: