23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանում հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում, այլև նոր զարգացումներ է ստանում». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ մոնիտորինգի արդյունքն է այն, որ ֆրանսիական մամուլի էջերում խոսվում է հայ երեխաների նկատմամբ իրականացրած ադրբեջանական վայրագությունների մասին, դա վկայում է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին։

«Մեր հայ երեխաների նկատմամբ թիրախավորված հայատյացությունն այնտեղ ունի առանձնակի ուղղություն և հատուկ խրախուսվում է։ Այս ամենն արտահայտված է մեր արտահերթ զեկույցում, որը վերաբերում է հենց այս երևույթներին, այն ամբողջովին հիմնված է ապացույցների վրա։

Այն, ինչը ես հրապարակեցի, մեր զեկույցից մի մաս էր։

Ավելին՝ Ադրբեջանում հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում՝ ինստիտուցիոնալ կազմակերպված քաղաքականությունն է, այլև նոր զարգացումներ է ստանում։ Իրենց բարձրագույն իշխանության մարմինների կողմից գեներացվում է, խրախուսվում է մշակույթի գործիչներով և հասարակությունում արժանանում խրախուսանքի։

Ավելին՝ այն պատերազմական հանցագործությունները, որոնք կատարում են Ադրբեջանի զինված ուժերը, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք օգտագործում են նույն այն բառերը, ինչ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները։

Այս ընթացում, պատերազմից հետո դա նոր զարգացումներ է ստացել, օրինակ, դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների ելույթները, որոնք բացահայտ ցեղասպանության ու սպառնալիքների ձևով էին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Ըստ Արման Թաթոյանի՝ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի Ադրբեջանի հայատյացության հիմքերը, շարժառիթներն ու արդյունքները հասանելի լինեն միջազգային հանրությանը։ Կլինի միջազգային մամուլով թե զեկույցներով, այս ընթացքում այն, ինչը ՄԻՊ-ը հրապարակել է, արդեն ուղարկել են միջազգային կառույցներին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ