Եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն ստացած լիներ, անցած երկու տարում ստատուս-քվոյի հարցում իներցիայի ուժով այսքան ամուր դիրքեր չէր ունենա. Արտակ Զաքարյան
Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճի ձևաչափին մասնակցելը բոլորովին անտեղի էր, մեզ չհաջողվեց միջազգային հանրությանը շահեկանորեն ներկայացնել մեր դիրքորոշումը, և անհասկանալի մնաց՝ որն է արցախյան հակամարտության լուծման մեր տեսլականը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Այն, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, կարգավորում չէ, այլ հիմնադրույթ: Երբ խոսվում […]