24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի երիտասարդները մոմավառություն են արել «Հաղթանակ» զբոսայգում

Սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

«Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատուրումը այդ հերոսական հաղթանակի կերտման գործում։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին՝ Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ըստ բնակչության թվի ունենալով ամենաշատ մասնակիցները՝ Խորհրդային Հայաստանի բնակչության շուրջ 20%-ը: Ավելի քան 70.000 հայեր պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 107-ը՝ ստացել են Խորհրդային Միության հերոսի, 64-ը՝ գեներալի և 5-ը՝ մարշալի կոչում: Նշեմ, որ այսօր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ Հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է», – ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Միջոցառումն անցկացվել է «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ։ Երիտասարդներն, իրենց ձեռքերում պահելով «ԽՍՀՄ Հերոս» և «Փառքի համար» շքանշանի բոլոր երեք աստիճանի ասպետների լուսանկարները, իրականացրել են մոմավառություն։

news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ