23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2020

Նիկոլը oծվեց ու տեղում տապալվեց, քանի որ նա կեղծ մեսիա էր

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․ «Ժողովուրդը երբեք չի ընտրում իշխանություն: Դա տեխնիկապես անհնար է: Նույնիսկ ժողովրդի մեծամասնությունը չի ընտրում: Բուն ընտրություն կոչեցյալը միշտ սահմանափակ և կանխորոշված է այն տեղեկատվական հոսքով, որը գերիշխում է տվյալ պահին: Մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում կայացնում են որոշումներ, որոնք հիմնականում պայմանավորված են քարոզով կամ գովազդով: Մարդուն թվում է, […]

Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված […]

Էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում «կիրթ ալիևիցդ», թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. Գևորգ Գևորգյան

Դու բոլոր բարոյական սահմաններն անցար, տո այ《բենյամի՛ն》, էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում 《կիրթ ալիևիցդ》, թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։ 28 տարի առաջ, փետրվարի 25- ին սկսեցինք և 26-ին ազատագրեցինք իր նշանակությամբ հզոր ռազմական հենակետերից մեկը՝ Խոջալուն։ Այդ ժամանակ հակառակորդի հրոսակախմբերը (《բենյամի՛ն》, իմացի հրոսակախմբերին որտեղ ման գաս), ակտիվ գնդակոծության տակ էին պահում Ստեփանակերտը։ Փայլուն օպերացիայի […]

Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից  մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ: Վարկը նախատեսված է  հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է […]

Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու Արցախում չկա, փոխարենը «դաբրոյով» ընտրապայքարի մեջ մտածներ կան. Վիտալի Բալասանյան. tert.am

Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա ընդգծեց, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ: -Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է […]

ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։ Հիշեցնենք, որ […]

«Սևերը» պետք է ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու «ազատագրական պայքար» ծավալեն. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության կողմից հանրությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելուն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա Ատելության կուսակցությունը համառորեն շարունակում են չգիտակցել, որ ՀՀ քաղաքացիներին «սևերի ու սպիտակների» բաժանելը կործանարար է պետության համար: Ի՞նչ ունենք հիմա. պողոսների վարչապետը, խոսելով վերացական ժողովրդի անունից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի