24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2020

Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, որոնք հայկական երկրորդ պետությունը ներսից պայթեցնելու պոտենցիալ ունեն

«Երկու օր է ճամփեքին էի, մի քիչ լրահոսից ետ եմ մնացել։ Արցախում էի։ Հիմա նայում եմ այստեղի անցուդարձը, տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր մարդկանց մեկնաբանությունները, բայց մտքումս անընդհատ Արցախում տեսածս ու լսածս է։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ճիշտ ենք՝ այստեղի շոուները շատ հեռուն գնացող նպատակներ ունեն։ Բառացիորեն վաղվանից Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, […]

Տպավորություն է, որ Իմ քայլի պատգամավորը բուֆետում զրուցում է իր քայլիստկա մի քանի անգրագետ երեսփոխան ընկերուհիների հետ. քաղաքագետ

«Ինքնախաբեություն թե՞ տգիտություն: ՀՀ ԱԺ պատգամավորուհի, ադրբեջանագետուհի, ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի երկրպագուհի և վերջապես հերթական քայլիստկա Տաթևիկ Հայրապետյանը հարցազրույց է տվել 168.am-ին՝ անդրադատանալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Ժնևում տեղի ունեցած ԱԳ նախարարների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններին…Այնպիսի տպավորություն է, որ տիկին ադրբեջանագետուհին նստած է իր քայլիստկա մի քանի անգրագետ երեսփոխան ընկերուհիների հետ ԱԺ բուֆետում և զրուցում […]

Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազելը» վթարի է ենթարկվել. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 […]

Զգուշացեք: Իշխանության թիրախում ընդդիմադիրների հեռախոսներն են. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձևավորել, որոնց գործառույթը պետք է լինի իրենց թիրախում գտնվող ընդդիմադիր հայացքներ ունեցող, Նիկոլ Փաշինյանի և  նրա կառավարության անդամների քայլերին դեմ արտահայտվող անձանց՝ քաղաքական-հասարակական գործիչների, տնտեսվարողների, լրագրողների, առհասարակ՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց հեռախոսները, այսպես ասած՝ որևէ ձևով թռցնելը:  Նպատակը՝ մուտք գործել հեռախոս և ձեռք բերել իրենց ցանկալի տեղեկատվությունը: Ազգային […]

«Կռուտիտներ»: Քանդված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետը նորոգելու է շատ լավ նորոգված թաղապետարանի շենքը. Հրապարակ

Երեկ «Հրապարակը» տեղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղապետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ առաջարկել էր ուղղել գրավոր։ Նույնը եւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից […]

Կատարյալ շիլաշփոթ պետական համակարգում. Հրապարակ

Մի կողմից՝ հասարակությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից եւ կարծում է, որ նոր իշխանությունների աքիլեսյան գարշապարը կադրերն են։ Մյուս կողմից՝ եղած քիչ թե շատ նորմալ կադրերը կամաց հեռանում են, եւ նրանց փոխարեն նորերը չեն հայտնվում։ Արդեն քանի ամիս է՝ կառավարության ղեկավարը չի նշանակում ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ՝ հաստատելով այն լուրերը, որ ժամանակավոր պաշտոնակատարների համար […]

Ձախողեցին: Նիկոլ Փաշինյանը դարձյալ մնաց մենակ. Ժողովուրդ

Փետրվարի 3-ին Եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջինի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի։ Հունվարի 31-ին գրեթե նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն էր արել նաեւ ԵԽԽՎ-ն՝ հայրենի իշխանություններին կոչ անելով ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնել։ Այդ երկու հայտարարությունները ցայտնոտ […]

Համազեկուցողների հետ հանդիպմանը ընդդիմադիրները ծպտուն չեն հանել. երեւի վախեցել են, որ «թաթիկները կկտրեն». Հրապարակ

Անցած շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը՝ ողջ կազմով, առանձնազրույց է ունեցել Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, որոնք կոշտ նախազգուշացում էին արել իշխանություններին՝ ՍԴ-ի հետ կապված։ Մեկուկես ժամանոց քննարկման օրակարգում 2 թեմա է եղել՝ դատական բարեփոխումներ եւ ատելության խոսքի տարածում։ Հիմնականում խոսել են վերջինի մասին, մեր պատգամավորներին հորդորել, որ Հայաստանում արմատավորվող այդ մթնոլորտը ոչ մի լավ […]

Ահազանգ է եղել՝ պաշտոնյաների տղաները նեղացնում են ծառայակիցներին: Ի՞նչ է կատարվում ՊՆ-ում. Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ հունվարի 30-ը՝ Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպա­նության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին։Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի