23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2020

Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա. ԵԽԽՎ համազեկուցողներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության մեջ:  «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ […]

Բոլորս անպաշտպան ենք․ Հրապարակ

«Մի երկրում, որտեղ անպաշտպան է դատավորն ու քաղաքական գործիչը, անպաշտպան են բոլորը։ Մենք անպաշտպան ենք իշխանական կամայականությունների առաջ, որը մի օր կարող է որոշել, որ օրենքների շրջանցմամբ պետք է փոխի Սահմանադրական դատարանի նախագահին ու Սահմանադրությունը, մյուս օրը՝ երկրի նախագահին ու կառավարման կարգը, երրորդ օրը՝ ընտրված համայնքապետին ու տեղական ինքնակառավարման քարտեզը։ Իսկ վերջում, անշուշտ, հերթը հասնելու […]

Վերջերս ՀՀ ձեռք բերած համալիրներն արտադրվել են մինչև 1980թ․ Լեոնիդ Ներսիսյան

168.am-ը գրում է․ «Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե փակված է համարում 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված: «2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի […]

Չնայած առաջին օրվա ձյանը՝ Սուրենյանը տաք փետրվար է խոստանում

Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։ «Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։

Եթե ձյուն է գալիս, տնտեսությունը զարգանալու է․ վարչապետի կանխատեսումը

Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020-ը բերքառատ տարի է լինելու եւ ոչ միայն գյուղատնտեսական իմաստով»,-նշել է նա:

Դառնում եք պետական հեղաշրջման մասնակից․ Արփինե Հովհաննիսյանը՝ իմքայլականներին /տեսանյութ/

168.am-ը հայտնում է․ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։ Փոփոխության բովանդակությունը ըստ էության հետևյալն է․ առաջարկվում է՝ եթե Սահմանադրական դատարանը հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, միևնույն է՝ այն քվեարկության դրվի ԱԺ-ում: Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝  ո՞րն է սրա նպատակը: […]

Վարչապետի ասածից հետո բանակում դեպքերը հաջորդում են մեկը մյուսին․ Ժողովուրդ

«Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը: Հունվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի