23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2019

Ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի. Փաշինյանը ծառայողական մեքենայով հեռացավ. Առավոտ

«Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով գագաթնաժողովից դուրս գալիս Aravot.am-ի թղթակիցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի՝ ոչ հրապարակային պայմաններում: Սակայն, պարոն Փաշինյանը չպատասխանեց, նստեց ծառայողական մեքենան և հեռացավ: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Ամերիկյան համալսարանում ՀՀ վարչապետը մասնակցում էր «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով գագաթնաժողովին։    

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քրդագեդ, միջազգայնագեդ Վահրամ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ Սիրիայում  Թուրքիայի կողմից կազմակերպված  «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան   Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ. թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգներն ու հետևանքները:

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։ «Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։ Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջեռմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, […]

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ: ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այս պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը. Ա. Բաբայանի ձերբակալությունը Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի […]

Ուժայինների պետերի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը գլխատում է սպայական համակարգը. Շարմազանով /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, գլխատում է երկրի ուժայիններին ու սպայական համակարգը: Պաշտպանության նախարարությունը եթե օրինակ բերվի, Շարմազանովի խոսքով`ՊՆ-ում կա Շտաբի պետ: Այս օրինագիծը թուլացնում է ՀՀ անվտանգային համակարգը, գլխատում է ուժային կառույցները: ԱԱԾ-ն, ըստ Շարմազանովի՝ […]

Երբ Սերժ Սարգսյանը Շուշին էր ազատագրում, ի՞նչ էր անում էս խծբծանքը․ Իրինա Դանիելյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամ Իրինա Դանիելյանը գրում է․ «#անդոն (ի դեպ, հեղինակային իրավունքը իմն է, ես եմ կնքել սրա մականունը)։ Երբ վճռական պահին Սերժ Սարգսյանը Շուշին էր ազատագրում, ի՞նչ էր անում էս մարդկության խծբծանքը՝ …Սա հայտնի է, որպես ժամանակին իր ղեկավար Վազգեն Մանուկյանին դավաճանած ՊՆ փոխնախարար, ում մասնակցությամբ վառելիքի մատակարարումների հարցում չարաշահումներն այնքան լուրջ ծավալների էին […]

«Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ։ Իշխանությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը։ Սա ակնհայտորեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքն էր, ինչը դակեց Ազգային ժողովի մեծամասնությունը։ Քաղաքապետի վրա չեմ զարմանում, իր կառավարումը թափանցիկության իմաստով սանդղակի վերջին տեղերում է, իսկ մեծամասնությունը ինձ զարմացրեց։ Սա լակմուսի թուղթ […]

5-րդ քաղբանտարկյալը: Ծանր, շատ ծանր օրեր են սպասվում Հայաստանին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը։«Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար ոչ մի քայլի առաջ կանգ չենք առնելու, եթե նույնիսկ այդ քայլերը խորտակեն բաստիոնը» այս սպառնալիքն է նոր ձերբակալության ենթատեքստում։ Թե ինչ օրինախախտումներով, ինչ իրավունքի խախտումներով են նրան ձերբակալել, խնդրեմ, իրավապաշտպանները կներկայացնեն, իսկ եթե մի նախադասությամբ ասվի, […]

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորման որոշում կայացրեց։ Հիշեցնենք, Գուրգեն Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով։ Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի