23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2019

Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին դեմ։ Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը։ Վարդանյանը զրպարտություն է համարում սեպտեմբերի 13–ին Շարմազանովի կողմից իր հասցեին արված գրառումը։ […]

Ատլանտյան օվկիանոսի վրա ՉԹՕ-ների կուտակում է ֆիքսվել /տեսանյութ/

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ տեսախցիկը ֆիքսել է լուսարձակող չբացահայտված օբյեկտներ: Ուֆոլոգները որոշել են ուսումնասիրել դրանք։ Ուֆոլոգներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ դա զորավարժությունների հետևանք լինել չի կարող, քանի որ այդ օրը մերձակայքում գտնվող կայանից որևէ ինքնաթիռ օդ չի բարձրացել։  

Իշխանությունների հերթական պարտությունը. Հրապարակ

Երեկ Սահմանադրական դատարանը հերթական ապտակը հասցրեց իշխանություններին, որը հույս ուներ, թե իր կիսատ-պռատ, անհեթեթ հիմնավորումներով դիմումը կարող է հաջողություն ունենալ, եւ Սահմանադրական դատարանը «կհանձնի» Հրայր Թովմասյանին։ Սա նաեւ այն մասին է խոսում, որ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ անցած շաբաթ կայացած «քաղաքական առեւտուրը» եւս որեւէ արդյունք չեն ունենալու։ Եվ որքան էլ որ Դատական օրենսգրքում ամրագրեն […]

ԱԱԾ-ն կգնա՞ Արցախ. Հրապարակ

«Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։  «Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ […]

Հանուն ճշմարտության․ վարչապետի տիկնոջ գրառման հետքերով․ 168.am

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մամուլի դեմ ուղղված հերթական գրառումն է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնև մեկնել եմ կառավարական ինքնաթիռով: Այս առիթով պատմեմ Ժնևում Կաթողիկոսի և իմ զրույցից մեկ հատված։ Երբ արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ միևնույն՝ Ժնև-Մոսկվա-Երևան չվերթով, նրան ասացի. «Վեհափառ, […]

«Ինքը որևէ պրոբլեմ չունի». Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային /տեսանյութ/

Ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան […]

Ի՞նչ են խոսել Փաշինյանը եւ Ալիեւը Աշխաբադում. Հրապարակ

Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»: Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել […]

«Սաբոտա՞ժ». մայրենին եւ հայոց պատմությունը «վռնդվում» են բուհերից. Ժողովուրդ

Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի: Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի