23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2019

Ինչո՞ւ էին մարդկանց կենդանի-կենդանի թաղում, սեւ լենտեր փակցնում: Սա կազմակերպվում էր մեկ «կանտորայի» կողմից /տեսանյութ/

«Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանը սոցցանցերում եւ մեդիադաշտին ուղղված ատելության խոսքի եւ քարոզի նպատակը համարում է մանիպուլյացիա, որը ղեկավարվում է մեկ «կանտորայի» կողմից:  https://www.youtube.com/watch?v=UFrjerlwUNw

Փաստաբանը դրամական փոխհատուցում է առաջարկում Աննա Դանիբեկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյաննիինքնաբացարկի միջնորդությանը, որը վերաբերվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում […]

Ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում հրապարակել է ամուսնու քնած լուսանկարը, ինչ սոցցանցում լայն արձագանք է գտել: Լուսանկարին անդրադարձել է նաեւ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը նշելով.  «Նախ ասեմ, որ վերջին ղեկավարը, ում օրոք ես լիովին երջանիկ եմ ապրել, եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը: Մինչ իմ մասին տհաճ ու վատ սերիալի պես կրկնվող հիմարություններ լսելը՝ շտապեմ ասել, որ ո՛չ նախորդ, ո՛չ որեւե ուրիշ իշխանությունից չեմ ստացել ոչինչ, ինչը տալիս է ինձ մի հիասքանչ ազատության զգացում գրելու այս ամենը: Ու այդպես կլինի միշտ: Հիմա գլխավորի մասին: Իմ շատ ընկերներ,  քաշվել են Ֆեյսբուքի երեսից: Ոմանք նույնիսկ բաժանվեցին: Ես չեմ ուզում, որ թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար մեկ դեմքը  քնած է: Գիտեմ, հիմա կասեք… Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»:

Ռոբերտ Քոչարյանն ինձ, որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Սեյրան Օհանյան

«Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանի խոսքով, երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է․ «Այն […]

Ռոբերտ Քոչարյանը, մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները ի նշան բողոքի՝ ոտքի կանգնեցին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ունեցող մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները դատարանի դահլիճում ոտքի կանգնեցին այդպիսով բողոք հայտնելով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հետապնդման համար։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը ձեզ հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս […]

Հոկտեմբերի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեդիա պաշտպան» նախաձեռնության  ղեկավար Աղասի Ենոքյանը: ԹԵՄԱ՝    հարձակում «Հայելի» ակումբի վրա.  լրատվամիջոցի դեմ սպառնալիքն ու սպասվող հետևանքները. ոտնձգություն լրատվամիջոցի դեմ:    Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Երևանի դիվանագիտական ակումբ»-ի հիմնադիրներ Լիլիթ Ադիբեկյանը և Լևոն Դավթյանը: ԹԵՄԱ՝  «Երևանի դիվանագիտական ակումբ»-ը կազմակերպում է հերթական հանդիպումը […]

Մանկական կոշիկներ`առողջապահության նախարարին. բողոքի ակցիա`ընդդեմ մանկական եւ մայրական մահացության /տեսանյութ/

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել առողջապահության նախարարության մոտ`պահանջելով բացահայտել մանկական եւ մայրական մահացության դեպքերը: Հիշեցնենք, վերջին շրջանում  նորածնային եւ մայրական մահացության մի քանի դեպքեր հաջորդեցին միմյանց:

«Գործող իշխանությունները առիթ են փնտրում ինձ երկրից դուրս չթողնելու». Արմեն Աշոտյան

«ՀՀԿ-ն արտախորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժն, և իրենք պահպանում են արտասահմանյան գործընկերների հետ նախկինում հաստատված կապերը»,-ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյան: «Հակահարված» հաղորդման հյուրը Արմեն Աշոտյանն է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի