23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2019

Իշխանությունները մտածում են, որ իրենց վերաբերմունքը դատարանների նկատմամբ աննկա՞տ է մնալու. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սեպտեմբերի 27-ի երեկոյան լրատվական դաշտում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ “մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել…” (մեջբերումը՝ ԲԴԽ-ի facebook-յան էջից)… Հիշեցնեմ, որ տիկին Դանիբեկյանի վարույթում է գտնվում այսպես կոչված “Մարտի 1-ի գործը”… Անշուշտ, այն […]

Պաշտպանության նախարարը շրջել է ճամբարային ավանում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրչատվական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: […]

Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատավորին հարց տալու համար ձերբակալում են։ Դատարանները արգելափակելու, դատավորներին հետապնդելու, ֆիզիկապես ոչնչացնելու կոչերի համար՝ ոչ։ Հասկացեք, որ այդպես շարունակելով շուտով դուք ստիպված կլինեք իշխանության բոլոր ներկայացուցիչներին թիկնազոր տրամադրել։ Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա։ Մեկ նորմալ հոգեբանի հետ զրուցեք, ձեզ կբացատրի […]

«Հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաններ», Կարճ պարզաբանեմ՝ ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Ըստ ԵԽԽՎ սահմանած չափանիշների (բանաձև 1900, 2012թ)՝ դա այն անձն է, որի նկատմամբ պետությունը, քաղաքական նկատառումներով, ակնհայտ ավելի խիստ է վարվում, քան համանման իրավիճակներում այլ անձանց նկատմամբ։ Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ միջամտություն թույլ տված անձին այս գիշեր ոչ […]

Զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես…168.am

168.am-ը գրում է․«Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռևս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն […]

Ինչի՞ էն ժամանակ կոկորդներդ չէիք ճղում հանուն ճշմարտության․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թող ինձ ներեն բոլոր այն ընկերներս, որոնք արդեն հասցրեցին դատապարտել, Նիկոլ Փաշինյանի ասած՝ «պատերի տակ վնգստացող դատավորներից» մեկի նկատմամբ տեղի ունեցած միջադեպը, բայց ես էդ մտահոգությունը հրապարակային արտահայտելու ձևաչափը չեմ ընդունում: Իսկ իշխանության հետույքը լիզող տարատեսակ «վերլուծաբաններին» ու սոռոսի վաստակներին մի բան ունեմ ասելու՝ երբ […]

Սպանել եք դատական իշխանությունը և հիմա ասում եք՝ ո՞րբ եք․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք […]

« «Լուսավոր Հայաստանի» իշխանահաճո «ընդդիմադիր» կերպարը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլական քարոզչամեքենայի պետպատվերի շրջանակում այսօր Հանրայինի եթերից համառորեն, բայց ապարդյուն կերտվում էր «Լուսավոր Հայաստանի» իշխանահաճո «ընդդիմադիր» կերպարը։ Հ1-ով, Կառլ։ Ասա, որ ԶԼՄ-ով են քեզ եթեր տալիս, ասեմ, ինչպիսի «ընդդիմություն» ես դու…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված