Ահա եւ հայաստանյան առաջին Գաբունիան
Մոտ մեկեւկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր եւ տղամարդուն ոչ վայել ձեւով հայհոյեց ՌԴ նախագահ Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան: Փաստորեն, շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին Գաբունիան Դանիել Իոնիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս վտանգավոր չէ: […]





































