Պաշտպանության նախարարը շրջել է ճամբարային ավանում
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/09/40240_davit-tonoyan_2890_M-300x170.jpg)
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրչատվական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: […]