22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2019

Նախագահը տեղի տվեց ճնշումներին, դատական իշխանությունը ոտնատակ է տրված. Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։ Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում […]

«ՎԵՏՕ»-ն հայտարարում է Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիայի մասին

Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ» շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով: Հայտարարում ենք, որ չի հաջողվելու «ՎԵՏՕ» շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը […]

ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ի հետ ևս 100 մլն դոլարի ռազմական վարկի շուրջ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը բանակցում է Ռուսաստանից չորրորդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ: Սա արվում է ոչ միայն Հայաստանի պաշտպանունակությունը մեծացնելու նկատառումներից ելնելով, Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը, և դրա ամենավառ ապացույցը ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելն է: Ռուսները վարկ տալիս են, բայց նոր […]

Ժամկետային զինծառայող է զոհվել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

Ինտուիտիվ «բարեփոխումները» որևէ լավ բան չեն խոստանում․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են: Իհար­կե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչ­պիսի արդյունավետությամբ կարող է աշխա­տել կամ արդյոք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ: Փաստն այն է, որ խորհրդարանա­կան քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուց­վածքը ոչ […]

Ժամանակավոր լուծումներ՝ ԼՂ հարցով բանակցություններում․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ ««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասի­րական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակա­վոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումնե­րը, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 […]

Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը

Այսօր գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի` www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը: Կայքի առանձին բաժիններում արխիվային լուսանկարների և պատերազմը վավերագրած օպերատորների տեսանյութերի միջոցով անդրադարձ է արված ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասնակցությանը Արցախյան ազատամարտին, Հայոց բանակի կայացմանը, Սերժ Սարգսյանի պետական ծառայությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության տարբեր պատասխանատու պաշտոններում, ՀՀԿ-ին […]

«Յուրահատուկ» նվեր` Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀԿ-ն հավուր պատշաճի «քամ բաք» է անում` կիրառելով քաղաքական, տեղեկատվական բոլոր կարգի տեխնոլոգիաները: Սպիտակավոր եկեղեցում` Նժդեհի գերեզմանի մոտ Վազգեն Սարգսյանի սիրած «Հուռա-հուռա» երգը Սերժ Սարգսյանի հետ երգելուց հետո ՀՀԿ գրասենյակում այսօր պրեզենտացիա տեղի կունենա. պաշտոնապես կբացվի «sеrzhsargsyan.am» կայքը` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանն ու անցած ուղուն վերաբերող, ուր կներկայացվեն նաեւ հազվագյուտ լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ վերջինիս […]

Մի կերպ յոլա եմ գնում․ Արարատ Միրզոյան․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ ԱԺ խնդրանքով, գործադիրը պահուստային ֆոնդից 85 մլն դրամ հատկացրեց «տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով»: Այդ գումարով 4 ռենտգենային զննող սարք պետք է գնեն։ Երեքը տեղակայվելու են խորհրդարանի անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ։ Նախկինում՝ անգամ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ԱԺ որեւէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված