07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Արտակարգ վայրէջք Մոսկվայում

Մոսկվայից օդ բարձրացած և Միլան թռչող Boeing 737-ը վերադարձել է Վնուկովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ օդ բարձրանալուց հետո օդանավի շասիներից մեկը չի փակվել: Օդանավը հաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան:   

Սենսացիոն լուսանկար: Եթե հրաժարականներ չեղան, ուրեմն պրոբլեմն անձամբ Փաշինյանինն է

Եթե այս նկարից հետո, Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկնած նրա արարողակարգի ներկայացուցիչները, մամլո խոսնակը և (կամ) այլ պատասխանատուներ աշխատանքից չազատվեն, ապա պրոբլեմն արդեն ոչ թե նրանցն է լինելու, այլ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:   Նշենք, որ լուսանկարն արվել է Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին և տարածվել է եվրոպական կողմի կողմից:

Քրեական գործ է հարուցվել

Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, եւ գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եւ վստահեցրեց, որ որեւե խոչընդոտ չկա եւ ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության: Տեղեկացնում է ԱԺ իշխանական Իմ Քայլի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:   

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանն Արցախում: Որոշ շրջանակներ անհանգստացած են

Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների համար իբր փակագծեր է բացել իր հրաժարականի մասին հայտնի տեքստում արված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հրապարակ նետվող մտացածին լուրերը, հավանաբար, որոշ շրջանակների անհարկի անհանգստությունների արդյունքն են: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը Արցախում որևէ մեկի հետ չի […]

Դատախազները դիրքորոշում հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։   Այս պահին քննվում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։ Այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ դատական նիստերի դահլիճում չէ։ Մնացած 3 […]

Դատարանը պահանջեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ «Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, […]

Քոչարյանի դատին զուգահեռ դատարանի բակում շարունակում է լարված մնալ /տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակում է իրավիճակը թեժ մնալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու իշխանության կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի