23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Շերեմետեւոյում ինքնաթիռի հրկիզման հետեւանքով կան զոհեր

Շերեմետեւոյում վայրէջք կատարելիս «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «112» Telegram-ալիքը : Ուղեւորը նկատել է հրդեհի բռնկումն օդում. ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվելով: Քննչական կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ՝ ներառյալ երկու երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, […]

Փաշինյանն ասում է` եկեք կնկարվենք, հեռուստատեսությամբ ցույց կտանք : Այսպես նրեդրումներ չեն լինի. Հրանտ Բագրատյան

Այս պայմաններում եթե ներդրում գա, ես կզարմանամ։ Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւ թվարկեց մի քանի հանգամանք, որոնք խոչընդոտում են ներդրումներին։ Առաջինը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, որն արդեն 17 տարի Բագրատյանի համար անհասկանալի պատճառով վարում է Կենտրոնական բանկը։ Երկրորդը ֆոնդային բորսայի բացակայությունն է․ «Սփյուռքը, […]

Խոսքի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ կամ այլ խմբերին. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼ Բուկինիստ գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացման միջոցառման վերաբերյալ հասարակության ներկայացուցիչների դժգոհությունը և բողոքի ակցիան որոշ անձանց (այդ թվում՝ կառավարության անդամի) կողմից դատապարտվեց: Դատապարտող անձանց պետք է հիշեցնել, որ խոսքի, մտքի, խղճի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ […]

Պաշտպանության նախարարը Արցախում ծանոթանում է զինվորների առօրյային, ծառայության ընթացքին /տեսանյութ/

1990-ականների սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Արցախում զինվորների ստուգայց է իրականացնում: Ստուգայցին մասնակցում են Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

«Քաղաքապետի աշխատավարձը 575,000-ից դառնալու է 1,200000 դրամ». Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին. ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները,որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները (քաղաքապետ- 575000-ից դառնալու է 1200000 դրամ,քաղաքապետի առաջին տեղակալ- 478000ից՝ 947000 դրամ, քաղաքապետի տեղակալներ՝ 443000-ից 912000 դրամ,ի դեպ ավելի շատ ,քան հանրապետության մասշտաբով […]

Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք. Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան ավանգարդը, որոնց թիրախը Գագիկ Ծաուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» է: Մերօրյա ավանգարդիստներին ասեմ, որ իրենք առանձնապես կրեատիվ չեն իրենց «հակաբարգավաճական» օրակարգով, որովետև իրենցից դեռ շատ առաջ, […]

Սերը հզոր է մահվան պես

Սերը հզոր է մահվան պես (տես՝ Երգ. 8: 6). նա կարող է մարտնչել մահվան հետ և մնալ անպարտելի: Մարդկային սերը փխրուն է, իսկ Աստծու անհաղթելի սերը մարտնչեց մահվան հետ, և մահը պարտվեց: Մահը պարտվեց ոչ թե այն իմաստով, որ այլևս չկա, որ մեզանից ոչ ոք չի մեռնի, այլ այն իմաստով, որ արգելք և անհույս, անդառնալի […]

Անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից թող իմանան, որ մենք մեր ազգային ու պետական խնդիրներում միասնական ենք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝  «Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը իրեն իրավունք վերապահեց գնահատական տալ, թե Հայաստանի հանրությունը չի հավատում իր երկրի ապագային։ «Pepsi Cola»-ի հիմնադրումից 20 տարի անց հիմնադրված ադրբեջանական պետության պաշտոնյան անբարեխիղճ մոլորության մեջ է… Անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից թող իմանան, որ մենք մեր ազգային ու պետական խնդիրներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի