28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Նախագահը ապացուցեց` եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ. Արփինե Հովհաննիսյան

Նախագահը ապացուցեց` եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, Նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման եւ ՀՀ ապագայի մասին Երկար է մի փոքր, բայց կարդալ արժե կարծում եմ: Ինչպես խոստացել էի, անդրադառնում […]

Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը

Շուշիում մայիսի 10-ին, բացվել է ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարանը: Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բացման արարողության տեսանյութը՝ գրառմամբ․ «Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»:

Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է  ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական  ծրագրի (Civil military Emergency Preparedness  Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։   Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ […]

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբանոցում

Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ […]

Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է գնահատական տա. Վիտալի Բալասանյան․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձայկելու վերաբերյալ Արցախի  ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։ «Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ […]

Իշխանությունն ազատվում է ևս մեկ փորձառու կադրից․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել և, մեզ հասած տեղեկություններով, այլևս չի վերադառնա: Թերևս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։ Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է Արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի […]

Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է եւ դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ […]

Ի՞նչ են փնտրում ընդդիմադիրների մեքենաներում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին եւ նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։ Սակայն ուշագրավ է, որ մայիսի 8-ից […]

Ինչո՞վ է կերակրում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացուն. փաստեր, որոնք դուրս էին մնացել թոփ 100-ից. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։ 100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է եւ տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։ Այս հարցն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի