05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2019

Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է /տեսանյութ/

ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 2016թ. ապրիլյան զոհերի հիշատակին։ Պանթեոն ժամանելով՝ Սերժ Սարգսյանը դիմեց լրագրողներին՝  «Ես խնդրում եմ չխանգարել»։ Երրորդ նախագահն արձագանքեց միայն մեկ հարցի, երբ լրագրողը խնդրեց մեկնաբանել մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», – ասաց Սերժ […]

Եվ՛ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և՛ պատերազմի, որովհետև ընտրությունը մերը չէ /տեսանյութ/

Կարող ենք խոսել քաղաքականության մասին ու «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը ներքաղաքական օրակարգ շոշափելու ոչ պահն է, ոչ տեղը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այսօր չեմ ուզում շատ շոշափել ներքաղաքական օրակարգը՝ ո՛չ օրն է, ո՛չ պահը, ո՛չ տեղը։ Մենք կարող ենք խոսել […]

Արցախը մեր միջնաբերդն է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը միասնականության կոչ է արել ապրիլյան պատերազմի տարելիցին

Մոսկվայում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ միասնականության կոչ է արել ապրիլյան պատերազմի տարելիցին:   «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ոգեկոչում ենք երեք տարի առաջ մեր հայրենիքի՝ Արցախ աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։ Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները։ Նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։   Արցախը մեր միջնաբերդն […]

Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  3-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ժորա Աֆրիկյանը,  Հրանտ Սարկիսովը և Գևորգ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  ապրիլյան պատերազմից երեք տարի անց. ապրիլյան պատերազմի տված  դասերը մասնակիցների գնահատմամբ. Արցախի անվտանգությունը:

Մանվելից հետո՝ Սասունը

Ապրիլի 7-ին տեղի է կունենա ԵԿՄ համագումարը, որի ժամանակ կընտրվի միության նոր նախագահը: Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում էլ քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը:  ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:  

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը: 

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը:: «Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի