23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է. քաղաքագետը՝ կառավարության ծրագրի մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է: Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։ Ինչ չկա այնտեղ։ Չկա․ – Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի […]

Թե՛ ցածրակարգ, թե՛ միջնակարգ գիտնականները պետք են գիտական մթնոլորտը պահպանելու համար /տեսանյութ/

«Ինստիտուտները պետք է ունենան որոշակի կայունություն»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  կրթության մասնագետ, հասարակագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա պնդմամբ պետք է որոշակի բազային ֆինանսավորում լինի կրթական հաստատությունների համար, սակայն մրցակցային ֆինանսավորումն էլ է ընդունելի։ Ըստ փորձագետի՝  հնարավոր չէ միայն մրցակցային ֆինանսավորմամբ ինստիտուտները պահպանել։ «Գիտության պետական կոմիտեն բացասական պատասխան է տվել», – շեշտում է Խաչատրյանը՝ անդրադառնալով […]

Չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք. ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում

Վերջերս Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել գնալ միակողմանի զիջումների: Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախյան շարժման […]

Սամվել Բաբայանի նոր հայտը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Քաղաքական ուժերը Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը: Նա նշել է, որ այդ […]

Ես ընկերներ եմ կորցրել. Վալերիյ Օսիպյանը դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը /տեսանյութ/

Փետրվարի 6-ին «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ դատարանում էին գործով տուժողներ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Վալերի Օսիպյանի հարցաքննությունն ընթանում էր լարված մթնոլորտում, նա հարցաքննության ժամանակ մասնավորապես ասաց. «Գունդը գունդ չէր, ավերված էր, անհասկանալի էր: Անգամ էդ համակարգիչները, տեխնիկան ինչ էին արել: Ես միշտ էլ պայմանական ասում […]

ՀՀ կառավարության ծրագիրը կուղարկվի ԱԺ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ ըստ օրենքի՝ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, ինչը և արվում է։ «Առաջիկա 5 տարիներին՝ ՀՀ կառավարությանգործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված […]

Հանրապետականները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման հարցեր

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ ՎիգենՍարգսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամՄուշեղ Լալայանը, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀԿ ԳՄ  անդամ  Վահրամ  Բաղդասարյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 5-ին  հյուրընկալվել են  ՀՀ ՌԴ  արտակարգ  և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոխգործակցության հետագա զարգացման հարցերին: Երկուստեք կարևորվել է նմանատիպ հանդիպումների պարպերաբար կազմակեպման  անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ պաշտոնական կայքից:

Նիկոլ Փաշինյանը մերժել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդան Սեդրակյանը։ Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով: Ավելի վաղ Պարույր Հայրիկյանն ասել էր. «Անձամբ ես դեմ չեմ դրանց ներելուն, բայց միայն այն բանից հետո, երբ իրենց հարազատների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի