07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես ընկերներ եմ կորցրել. Վալերիյ Օսիպյանը դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը /տեսանյութ/

Փետրվարի 6-ին «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ դատարանում էին գործով տուժողներ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Վալերի Օսիպյանի հարցաքննությունն ընթանում էր լարված մթնոլորտում, նա հարցաքննության ժամանակ մասնավորապես ասաց. «Գունդը գունդ չէր, ավերված էր, անհասկանալի էր: Անգամ էդ համակարգիչները, տեխնիկան ինչ էին արել: Ես միշտ էլ պայմանական ասում էի՝ իշխանափոխություն, հեղափոխություն անենք այս տեխնիկան չի՞ ծառայելու ձեզ, համակարգիչը չի՞ ծառայելու ձեզ, էդ մեքենան կարելի՞ է այդպես վնասել, թեկուզ ձեր ասած Նոր Հայաստանում չի՞ ծառայելու այս տեխնիկան: Պահեստները լրիվ խայտառակ ավերված վիճակում էին, կոշիկներ, կիսաճտքավոր կոշիկները. այն, ինչ ոստիկանները պիտի հագնեին, իրենք էին հագել»: Ամբաստանյալներն այս ընթացքում փորձում էին արձագանքել, սակայն դատավորը լռեցնում էր նրանց:

Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց՝ գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադական կարգը երկրում տապալված է և իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:

Խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը Օսիպյանին ինչ-որ բան ասաց, որից հետո Վալերի Օսիպյանն ասաց. «Որևէ մեկը չփորձի որևէ բան ասել»:

Դահլիճում ներկա գտնվողներից մեկը բղավեց. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրեց ներկաներին՝ նշելով, որ կարգը խախտելու, այսպես շարունակելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով:

Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: 

Օսիպյանը հաստատեց՝ առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելը: Դրանից հետո նիստին ներկաները «ամոթ» վանկարկեցին: Դատարանի բակում նրան կրկին «ամոթ» վանկարկելով ճանապարհեցին:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ