24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, ապավե՛նն իմ

Սիրեցի՜ Քեզ, Տե՜ր, զորությո՛ւն իմ և Հաստատի՛չ իմ,  ապավե՛ն իմ, Փրկի՛չ իմ Աստված:  Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, ապավե՛նն իմ, և եղջյո՛ւրն իմ փրկության, իմ ընդունելի՛ն: Օրհնա՜նք ասելով՝ իմ աղոթքները կարդացի առ Տեր, թշնամիներիս մե՛ջ էլ Նա Եկավ, ապրեցրե՜ց ինձ: Շուրջս հավաքվեցին նրանք, ովքեր որ՝ մա՛հս էին խորհում, և անօրենության հեղեղներն ելա՜ն՝ ինձ խռովեցի՛ն: […]

Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ «Ես անցնում եմ մասնավոր ոլորտ, զբաղվելու եմ մասնավոր լրատվական գործունեությամբ», – ասել է Տռուզյանը: 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Հայկ Ալումյան /տեսանյութ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է։ Էս որոշումը գնահատում եմ բացասական  և համարում եմ, որ էս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Էս որոշումը հարյուր […]

Սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է Կառավարության ծրագրին ու ներկայացրել իր դիրքորոշումը։ «Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառ չէ, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։ Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։ Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։ Ու՞ր է թռիչքային զարգացումը։ Ու՞ր է ներդրումային բումը։ Ու՞ր է «կախարդական փայտիկը»։ Ու՞ր է աղքատության կտրուկ […]

Եթե այս դրույթները կյանքի կոչվեն, այլեւս հարկ չի լինի խոսել դատարանների նկատմամբ հանրության անվստահության մասին. Արդարադատության նախկին նախարար

ԲԴԽ անդամ, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ներկայացրել է իր նկատառումները՝ Կառավարության 2019թ. ծրագրի՝ արդարադատության հատվածի վերաբերյալ։ Արդարադատության նախկին նախարարը գրում է․ «Կառավարության ծրագիրը արդեն հասցրեց դառնալ շռայլ գովասանքի եւ, միաժամանակ՝ հայհոյանքի ու ծաղրի առարկա: Հերթական անգամ մեծ մասը չկարողացավ ձերբազատվել ծայրահեղություններից եւ խոսել փաստերով: Ներկայացնեմ իմ նկատառումները միայն արդարադատության հատվածով: Նախ ասեմ, որ Ծրագիրը համահունչ […]

Ալեքսանդր Արզումանյանը՝ Շվեդիայում ՀՀ դեսպան

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից: Համատեղությամբ Ալեքսանդր Արզումանյանը կատարելու է Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության […]

Հույսի դուխով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազման մասին։ «Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք: Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին: ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև […]

7 ավագ դպրոց կհիմնանորոգվի

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երևանի Ա․ Ղարիբյանի անվան […]

Հրայր Թովմասյանի ուղերձը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը. «Հարգելի հայրենակիցներ, 2019 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 23-րդ տարեդարձը: Մեծ հպարտությամբ արձանագրում ենք, որ հիմնադրման օրից ի վեր դատարանն իր ամենօրյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում իրավական պետության կառուցմանը, իրավունքի գերակայության խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Համոզված ենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի