22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե այս դրույթները կյանքի կոչվեն, այլեւս հարկ չի լինի խոսել դատարանների նկատմամբ հանրության անվստահության մասին. Արդարադատության նախկին նախարար

ԲԴԽ անդամ, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ներկայացրել է իր նկատառումները՝ Կառավարության 2019թ. ծրագրի՝ արդարադատության հատվածի վերաբերյալ։

Արդարադատության նախկին նախարարը գրում է․ «Կառավարության ծրագիրը արդեն հասցրեց դառնալ շռայլ գովասանքի եւ, միաժամանակ՝ հայհոյանքի ու ծաղրի առարկա: Հերթական անգամ մեծ մասը չկարողացավ ձերբազատվել ծայրահեղություններից եւ խոսել փաստերով:

Ներկայացնեմ իմ նկատառումները միայն արդարադատության հատվածով: Նախ ասեմ, որ Ծրագիրը համահունչ է Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակված եւ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության բարելավման» Հայեցակարգի դրույթներին, ինչը արդեն ողջունելի է. սա իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման, խելամիտ համագործակցության դասական դրսեւորում է:

Իսկ ծրագրային դրույթները ողջամիտ են, զերծ քաղաքական անհարկի հաշվեհարդար հիշեցնող ցնցումներից եւ առանցքային են դիտարկում դատական իշխանության անկախությունը: Կկամենայի տեսնել նաեւ դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող սոցիալական եւ նյութական ապահովության իրատեսական հիմքեր: Եթե այս դրույթները կյանքի կոչվեն, այլեւս հարկ չի լինի խոսել դատարանների նկատմամբ հանրության անվստահության մասին …»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ