22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Լրացուցիչ բեռ սպառողի վրա

Կառավարությունը նախատեսում է հարկային դրույքաչափերի շարունակական բարձրացում: Խոսքը մասնավորապես ակցիզային հարկի մասին է: Ակցիզն անուղղակի հարկատեսակ է, որը կիրառվում է լայն սպառման ապրանքատեսակների վրա (օղի, ծխախոտ, վառելիք և այլն): Անուղղակի հարկերի ծանրության բեռն ընկնում է ցածր եկամուտ ունեցող շերտերի վրա: Կառավարությունն իր քաղաքականությամբ լրացուցիչ բեռ է դնելու սպառողների վրա: Եվ դա այն դեպքում, երբ հայտարարվել […]

Այսուհետ կարող եք օնլայն հերթագրվել Երեւանի մանկապարտեզներում /տեսանյութ/

Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող mankapartez.yerevan.amկայքը: Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ նպատակն է էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ:  «Առաջնային և կարևորագույն քայլը թափանցիկությունն է, որպեսզի այն բոլոր կասկածները փարատվեն, որ հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, հերթագրման գործընթացներում […]

Գիտաշխատողներն անհանգստացած են. կառավարության որոշման արդյունքում կկորցնեն աշխատանքը

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո´ պարոն վարչապետ, Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության […]

Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ուժեղ բքի և  ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է:  Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք  առայժմ նշված հատվածով չերթևեկել: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝  100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների  համար, իսկ […]

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ Ավետիսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։  

Տեղի են ունենում թաքուն բանակցային գործընթացներ Ալիևի և Փաշինյանի միջև. Զարուհի Փոստանջյան /տեսանյութ/

Հայաստանում շարունակվում են նախորդ իշխանությունների կողմից ստեղծված ավանդույթները: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհին Փոստանջյանը: Անդրադառնալով Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպմանը, Փոստանջյանը նշեց՝ պատահական չէ որ հանդիպումից միայն մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն տվեց տեղի ունեցածի վերաբերյալ: Ըստ Փոստանջյանի՝ Փաշինյանը ցանկանում էր տեսնել հանրության վերաբերմունքը և ըստ այդմ՝ բացատրություններ տալ: «Մենք […]

Բա որ ասում էի Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել, չէիք հավատում /տեսանյութ/

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։  «Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել և ոչ պակաս, Հայաստանի կառավարությունում հայտնվել է ասող, և այդ ասողը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե քաղաքացին է , ոչ թե նույնիսկ հրապարակում հավաքված բազմությունն է, այլ այսօրվանից կառավարության ասողը, ըստ Փաշինյանի, ինքն […]

Շիրակի հանրային հեռուստաընկերությունը լուծարվեց

Շիրակի հանրային հեռուստառադիո ՓԲ ընկերությունը լուծարվեց։ Որոշումը ներառվել էր կառավարության նիստի օրակարգում։ Որոշումը գործադիրը հիմնավորել է․ «2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի