27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղի են ունենում թաքուն բանակցային գործընթացներ Ալիևի և Փաշինյանի միջև. Զարուհի Փոստանջյան /տեսանյութ/

Հայաստանում շարունակվում են նախորդ իշխանությունների կողմից ստեղծված ավանդույթները: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհին Փոստանջյանը:

Անդրադառնալով Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպմանը, Փոստանջյանը նշեց՝ պատահական չէ որ հանդիպումից միայն մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն տվեց տեղի ունեցածի վերաբերյալ: Ըստ Փոստանջյանի՝ Փաշինյանը ցանկանում էր տեսնել հանրության վերաբերմունքը և ըստ այդմ՝ բացատրություններ տալ:

«Մենք միայն տեղեկացված ենք, որ ինչ-որ պատահական հանդիպումներ են լինում: Եթե մենք անդրադարձ կատարենք, թե որ լսարանի համար էր Փաշինյանի պարզաբանումը, ապա կհասկանանք, որ ոչ բարձր քաղաքական գիտելիքներով զինված հանրության համար այդպիսի հիմնավորումները կարող են արժանահավատ լինել, բայց հիմնական ժողովրդի մոտ այդպիսի հիմնավորումները խոսում են թաքնված բանակցությունների և պայմանավորվածությունների մասին, որից մենք տեղեկացված չենք»,-ասաց նա: 

Փոստանջյանը ընդգծեց՝ ոչինչ չի փոխվել և ամեն ինչ տեղի է ունենում նույն ստվերում:

«Պարզվում է Սերժ Սարգսյանը 2011 թ.-ին հադիպում էր ունեցել Ալիևի հետ և ինչ-որ պայամանավորվածություններ էր ձեռք բերել, բայց այդ պայմանավորվածությունների հրապարակած տեքստը բացարձակ չէր խոսում Սերժ Սարգսյանի կողմից դավադրություն կազմակերպելու մասին: Այն, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր տարածքներ հանձնել, մենք իմանում ենք ավելի ուշ: Նույնը տեղի է ունենում նաև այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից»:

Փոստանջյանի խոսքով՝ Փաշինյանի բացատրությունները կապ չունեն ճշմարտության հետ և խոսում են այն մասին, որ թաքուն՝ առանց հանրությանը տեղյակ պահելու տեղի է ունենում բանակցային գործընթաց, որը կարող է բերել կորուստների:

Ավելին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ