18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բա որ ասում էի Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել, չէիք հավատում /տեսանյութ/

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։ 

«Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել և ոչ պակաս, Հայաստանի կառավարությունում հայտնվել է ասող, և այդ ասողը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե քաղաքացին է , ոչ թե նույնիսկ հրապարակում հավաքված բազմությունն է, այլ այսօրվանից կառավարության ասողը, ըստ Փաշինյանի, ինքն է՝ վարչապետ Փաշինյանը։

Էլի իրողություն փոխվեց, ինքն էր , չէ՞, որ ասում էր՝ ամեն մեկդ վարչապետ է , դուք եք ասողը, ոնց ասեք, այդպես կլինի, հիմա գնում ենք դեպքի ասիչների կառավարություն։ Բա որ ասում էի՝ գնում ենք դեպի դիկտատուրա, չէիք հավատում։

Պարզվում է՝ մեր կառավարության ղեկավարը տեղյակ չէ, որ Մարտի 1-ի վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մտահոգիչ դիտարկումներով , մեղմ ասած մտահոգիչ դիտարկումներով։ Լրագրողները հարց են տալիս, ասում է՝ տեղյակ չեմ, բա կներեք, ինչի՞ց եք տեղյակ։

Բոլթոնի ու Ալիևի զրույցից տեղյակ չի մեր վարչապետը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գնահատականներից տեղյակ չէ։ Էստեղ 2 տարբերակ կա․ կամ իր օգնականներն ու խորհրդականները ու կառավարությունը աննպատակ աշխատավարձեր ու պրեմիաներ են ստանում, կամ էլ ինչը իրեն ձեռ չի տալիս, իրեն դնում է ոչ տեղյակ մարդու տեղ։

Բայց ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետը պետք է լինի ամենատեղեկացված մարդը մեր երկրում։ Բա որ ասում էի՝ ինքը չի կարող լինեն վարչապետ, շատերը քննադատում էին»,- ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ու այդ շրջանակներում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությանը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ