Պաշտոնանկություններ
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/01/1516865654-2129-1-3-1-300x188.jpeg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արա Մելիքջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից, Արծվիկ Նիկողոսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից, Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: