23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտենք պաշտպանվելու և վնաս հասցնելու մեր կարողությունները, բայց ցանկանում ենք գործընթացը խաղաղ ճանապարհով լուծել. ԱԳ նախարարը՝ ԼՂ հակամարտության մասին

Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու, բայց ցանկանում ենք գործընթացը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: 
 
«Մեր դիրքորոշումների ու դիրքերի հանդեպ վստահությունը եղել և մնում է շատ բարձր: Մեր դիրքորոշումները բոլորիդ ավելի քան պարզ ու հայտնի են: Դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում անվտանգությանը: Ստատուսը, կրկնում եմ, որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իսկ անվտանգության հարցը նշանակում է, որ այն համակարգը, որ այսօր գոյություն ունի, ապահովում է անվտանգության համապարփակությունը», – ասաց Զոհրաբ Մնացականյանն՝ ընդգծելով.  
 
«Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք ու որքան կարողություն ունենք պաշտպանելու մեզ՝ թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու, բայց մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս գործընթացը»: 
 
Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի տնտեսական զարգացումն ու կարողություններն էլ ավելի են ամրապնդում իրենց երկրի դիրքերը բանակցային գործընթացում: Ալիևը ևս մեկ անգամ հիշեցրել էր տարածքային ամբողջականության կարևորության մասին ու նշել, որ Ադրբեջանն իր ուժը ցույց է տվել նաև 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ